ՌԴ-ից Վրաստան չվերթներն արգելված կմնան մինչև տարեվերջ

ՌԴ-ից Վրաստան չվերթներն արգելված կմնան մինչև տարեվերջ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնությունից դեպի Վրաստան չվերթների արգելքը կպահպանվի մինչև 2019-ի վերջ։ Այս մասին ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի զբոսաշրջության ոլորտի կապերի փոխնախագահ Յուրի Բարզիկինը:

Aliq.ge կայքի փոխանցմամբ, Բարզիկինի կարծիքով, օդային երթևեկությունը չի վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ Վրաստանը չի փոխել ռուսատյացության հռետորաբանությունը։ Նրա խոսքով վրացիների կողմից այս առումով դեռևս առաջընթաց չկա:

Ավելի վաղ Վրաստանում զարգացած իրադարձությունների պատճառով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով ավիաընկերություններին արգելվում է հուլիսի 8-ից փոխադրումներ կատարել ՌԴ-ից Վրաստան։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---