Զարիֆը Բոլթոնին մեղադրել է Իրանի դեմ պատերազմ նախապատրաստելու մեջ26 հունիսի 2019 - 11:08 AMT PanARMENIAN.Net - Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը մեղադրել է ԱՄՆ ազգային անվտանգության գծող օգնական Ջոն Բոլթոնին Իրանի դեմ պատերազմ նախապատրաստելու մեջ: Այդ մասին Զարիֆը գրառում է կատարել Twitter-ի իր պաշտոնական էջում: Զարիֆը մեջբերումներ է հրապարակել Բոլթոնի պլանի մասին 2017-ին ամերիկյան National Review-ում հրապարակված հոդվածից, որտեղ ներկայացված էր Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ) ԱՄՆ դուրս գալու, միջազգային միջուկային ծրագրից դուրս գալու պլանը: Իրանի ԱԳ նախարարը վստահություն է հայտնել, որ Բոլթոնն Իրանի դեմ պատերազմ է պատրաստում, չնայած Վաշինգտոնը հայտարարում է, որ ցանկանում է բանակցել Իրանի հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Կարդացեք ԳՀՀԾ-ն վերացնելու Բոլթոնի 2017-ի պլանը: Իրանը երբեք չի լքել բանակցային սեղանը: «Բ թիմը» (ըստ Զարիֆի, այդ թիմը բաղկացած է Բոլթոնից, Իսրայելի վարչապետ Նեթանյահուից և Սաուդյան Արաբիայի թագաժառանգներից) հեռացրեց ԱՄՆ-ին բանակցություններից՝ միաժամանակ պատրաստվելով պատերազմի»,-գրել է Զարիֆը: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել Իրանին հարվածներ հասցնելուն այն բանից հետո, երբ իրանական ուժերը խոցեցին ԱՄՆ անօդաչու թռչող սարքը, սակայն հետո չեղարկել է որոշումը:Ավելի ուշԹրամփն Օմանի միջոցով Իրանին ուղղաված հաղորդագրության մեջ նշել է, որ ցանկանում է բանակցել: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | ՔԿ. ԱՆ-ում և բուժհաստատություններից մեկում սկսված քննչական և վարութային գործողությունները դեռ շարունակվում են Հայտնի չէ, թե ինչ գործի շրջանակներում են իրականացվում գործողությունները և որ բժշկական կենտրոնում Լավրովը «լկտի» և «անպատկառ» է անվանել ԱՄՆ և ԵՄ գործողությունները, որոնք ուզում են «ՀՀ–ին պոկել Ռուսաստանից» Նա նաև ասել է, որ ՌԴ–ն ու ՀՀ–ն նախկինի պես դաշնակիցներ են Պետդեպն ապատեղեկատվություն է անվանել Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու մասին պնդումները Նշել է, որ անվտանգային հարցեր օրակարգում չեն եղել ԱՆ–ից հերքել են լուրերը, թե պետպատվերը հիվանդանոցներում սպառվել է 43 միջոցառումներից/ենթամիջոցառուներից 2-ն է իրականացվում հերթագրման սկզբունքով |