Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը՝ ԵԽ նոր գլխավոր քարտուղար![]() 27 հունիսի 2019 - 10:57 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Եվրոպայի խորհրդի նոր գլխավոր քարտուղար է ընտրվել 59-ամյա Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը: Նա Խորվաթիայի փոխվարչապետ, արտաքին և եվրոպական հարցերով նախարարն է: Իր լիազորությունների 5-ամյա ժամկետը Պեյչինովիչ-Բուրիչը կսկսի կատարել սեպտեմբերի 18-ից՝ փոխարինելով ԵԽ գլխավոր քարտուղարի պաշտոնում Թորբյորն Յագլանդին: Նա պատմության մեջ երկրորդ կին ղեկավարը կլինի, որը կգլխավորի կառույցը: 1989-1994թթ. ԵԽ-ն գլխավորել է ֆրանսուհի Կատրին Լալյումյերը: Նոր գլխավոր քարտուղարը պաշտոնը կստանձնի այս տարվա հոկտեմբերին ու կփոխարինի Եվրոպայի խորհրդի ներկայիս գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին, ով կառույցը ղեկավարում է 2009-ի հոկտեմբերի 1-ից։ Նա ընտրվել է 2 անգամ՝ 5 տարի ժամկետով, հայտնում է Deutsche Welle-ն: Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը ստացել է 169 ձայն։ Մյուս թեկնածու՝ Բելգիայի փոխվարչապետ, ԱԳ և եվրոպական հարցերով նախարար Դիդիե Ռեյնդերսը ստացել է 105 ձայն։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |