Վահե Գրիգորյանը չի մասնակցի ՍԴ-ում Քոչարյանի դիմումների քննությանը![]() 27 հունիսի 2019 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը չի մասնակցի Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների քննությանը, այս մասին որոշում է կայացրել Սահմանադրական դատարանը: Որոշման հիմնավորվման մեջ նշվում է, որ Գրիգորյանը «կանխակալ վերաբերմունք ունի որպես դիմող հանդես եկողների նկատմամբ, ինչպես նաև մասնակցել է այդ գործերի քննությանն այլ դատարաններում»։ Ավելի վաղ Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի երեք դիմումից երկուսը: Կքննվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասով է (խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով) և 35-րդ հոդվածով (քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքները) Սահմանադրությանը համապատասխանության հարցը: Գործի դատաքննությունը նշանակել 2019-ի օգոստոսի 29-ին, ժամը 10.00-ին: Երրորդ դիմումը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի և 300-րդ հոդվածի (Որոշումներ կայացնելու հետ միաժամանակ, բացի գործն ըստ ընդդատության ուղարկելու մասին որոշումից, դատարանը պարտավոր է քննել մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցներ ընտրելու կամ չընտրելու և դրա տեսակի հիմնավոր լինելու կամ չլինելու հարցը` խափանման միջոցն ընտրված լինելու դեպքում) մասով, մերժվել է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |