Էրդողանը Ճապոնիայում G20-ին պոլսահայ նկարիչ Գյուլերի ցուցանհանդեսը կբացի![]() 27 հունիսի 2019 - 16:14 AMT PanARMENIAN.Net - Մեծ 20-յակի համաժողովին մասնակցելու նպատակով Ճապոնիայում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կյոտո քաղաքի 800-ամյա Թոֆուկուջի տաճարում կբացի պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի ցուցանահանդեսը: Թուրքական պետական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտնել է երկրի նախագահի հանրային կապերի թիմը: Ցուցահանդեսը կգործի հունիսի 30-ից հուլիսի 10-ը: Ներկայացված են լինելու Գյուլերի լուսանկարները համաշխարհային արվեստագետների, մտավորականների և գործիչների՝ Պաբլո Պիկասոյի, Սալվադոր Դալիի, Ինդիրա Գանդիի, Մայր Թերեզայի, Բրիջիթ Բարդոյի, Սոֆի Լորենի և այլոց հետ: Ցուցահանդեսի թռուցիկները կբաժանվեն Մեծ 20-յակի համաժողովի մասնակից երկրների ղեկավարներին: Ցուցահանդեսը Ճապոնիայից հետո կներկայացվի Նյու-Յորքում: Պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը մահացել է 2018 թվականի հոկտեմբերին Ստամբուլում՝ 90 տարեկան հասակում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |