Խարդախ տաքսիստները «Զվարթնոցում» խաբել են զբոսաշրջիկներին (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Հունիսի 22-ին, ժամը 21.05-ին, ոստիկանություն Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից խարդախության վերաբերյալ հաղորդում է ստացվել: 1-02 էր զանգահարել մի հյուրանոցի տնօրեն և հայտնել, որ «Զվարթնոց» օդանավակայանում «Օպել» մակնիշի տաքսու վարորդը ֆիլիպինցի երկու զբոսաշրջիկից խաբեությամբ փող է վերցրել: Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, հաղորդումից ժամեր անց ոստիկանները պարզեցին, որ նշված խարդախությունը կատարել են երևանցի 40-ամյա և Արմավիրի մարզի բնակիչ, 29-ամյա երկու տղամարդ: Բացատրական աշխատանքի շնորհիվ նույն օրը նրանք ներկայացան «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին և խոստովանեցին կատարածը, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը: Ըստ նախնական տվյաների` վարորդներից մեկը, մյուսին ներկայացրել էր որպես հյուրանոցի աշխատակից և չարաշահելով օտարերկացիների վստահությունը, ոչ միայն ուղևարձի, այլև հյուրանոցում մնալու համար փող էին վերցրել: Տուժողները միայն հյուրանոցում էին հասկացել, որ իրենց խաբել են: Հանգամանքները պարզվում են: Հափշտակված գումարը վերադարձվել է օտարերկրացիներին:Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |