Հոնկոնգում ոստիկանությունը ցուցարարներին ցրել է մահակներով և արցունքաբեր գազով![]() 1 հուլիսի 2019 - 16:33 AMT PanARMENIAN.Net - Հոնկոնգում, որտեղ տոնում են Չինաստանի իրավասությանն անցնելու 22-րդ տարեդարձը, ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ են եղել: Ցուցարարները փորձել են փողոցներ գրավել կառավարական թաղամասում: Հուլիսի 1-ի առավոտյան ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ, որոնք փորձել են խանգարել այդ օրվա համար ավանդական գործողությանը՝ դրոշների բարձրացմանը, գրում է Deutsche Welle-ն: Արդյունքում դրոշների բարձրացման արարողությունն անցել է առանց մարդկանց ներկայության, ինչը պատճառաբանվել է վատ եղանակով: Բողոքի ցույցերը Հոնկոնգում մեկնարկել էին հունիսի 9-ին: Ըստ տարբեր գնահատականների, ցույցերին մինչև մոտ 2 մլն մարդ է մասնակցել:Ցույցերբ ուղղված են օրեսնդրությունը փոխելու կառավարության ծրագրերի դեմ, որոնց արդյունքում հնարավոր կլինի ենթադրյալ իրավախախտներին արտահանձնել Չինաստան: Հունիսի 21-ին մի քանի օրվա դադարից հետո վերսկսվել էին բողոքի զանգվածային ակցիաները Հոնկոնգի կենտրոնում: Հազարավոր ցուցարարներ, հիմնականում ուսանողներ, շրջապատել են կառավարական շենքերն ու փակել հարակից փողոցները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |