Աննա Մարգարյանը ԲԴԽ անդամ չի ընտրվել![]() 1 հուլիսի 2019 - 15:49 AMT PanARMENIAN.Net - «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված թեկնածու Աննա Մարգարյանը ԲԴԽ անդամ չի ընտրվել: Բարձրագույն դատական խորհրդի անդամի հարցը քննարկվում էր ԱԺ արտահերթ նիստում: Թեկնածուին կողմ է քվեարկել 66, դեմ՝ 19 պատգամավոր։ Այդպիսով՝ նա չի ընտրվել ԲԴԽ անդամ։ ԲԴԽ անդամն ընտրվում է Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: ԲԴԽ անդամ կարող է ընտրել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառությամբ իրավաբան գիտնականների և այլ հեղինակավոր իրավաբանների թվից: Ազգային ժողովի կողմից ընտրված անդամը չի կարող լինել դատավոր: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |