Թբիլիսիում բախումներից տուժած Դավիթ Գրիգորյանը կտեղափոխվի պալատ

Թբիլիսիում բախումներից տուժած Դավիթ Գրիգորյանը կտեղափոխվի պալատ

PanARMENIAN.Net - Հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը Թբիլիսիում տեղի ունեցած բախումների հետևանքով տուժած Վրաստանի քաղաքացի Դավիթ Գրիգորյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն։ Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն այցելել են հիվանդանոց:

Դիվանագետները հանդիպում են ունեցել գլխավոր բժշկի և Դավիթ Գրիգորյանին բուժող բժիշկների հետ։ Նրանց փոխանցմամբ` Դավիթ Գրիգորյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն, և վերջինս վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվի պալատ։

Դեսպանությունը մշտական կապ է պահպանում բժիշկների հետ և Դավիթ Գրիգորյանի առողջական վիճակի մասին հանդես կգա հավելյալ հայտարարություններով, հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---