Վարդան Բալայանը՝ Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ

Վարդան Բալայանը՝ Արցախի  նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ

PanARMENIAN.Net - Վարդան Բալայանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով:

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 2-ին ստորագրել է հրամանագիրը, հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Վարդան Բալայանը ՊԲ գեներալ-մայոր է: Հունիսին Բալայանն ազատվել էր Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալի պաշտոնից և արձակվել զինվորական ծառայությունից՝ զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---