Երկրաշարժ՝ Կալիֆորնիայում. Կան տուժածներ![]() 5 հուլիսի 2019 - 14:28 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի հարավում հուլիսի 4-ին վերջին 20 տարում ամենաուժգին երկրաշարժն է գրանցվել: Այն զգացվել է նաև Նևադայի որոշ հատվածներում: Ինչպես հայտնել է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը, 6,4 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Մոհավել անապատում, Լոս Աջելեսից մոտ 240 կմ հեռավորության վրա: Օջախի խորությունը մոտ 9 կմ էր, հայտնում է Deutsche Welle-ն: Տարերքից առավելապես տուժել է Ռիջքրեսթ քաղաքը, որի բնակչությունը 28,000 է: Կան տուժածներ: Տներից երկուսում հրդեհ է բռնկվել, կենցաղային գազի արտահոսքի մի քանի դեպք է գրանցվել խողովակաշարի վնասվածքի պատճառով՝ հայտնել է շրջանի հրշեջ ծառայության ղեկավար Քերն Դևիդ Ուիթը: Ըստ նրա, հիվանդանոցից անվտանգության նկատառումներով 15 մարդ է տարհանվել: Շրջանում արտակարգ դրություն է հայտարարվել: Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Լաս Վեգասում և մի շարք այլ բնակավայրերում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |