Ամստերդամը հրաժարվել է Եվրատեսիլից. Համերգասրահն այդ օրերին զբաղված է լինելու

Ամստերդամը հրաժարվել է Եվրատեսիլից. Համերգասրահն այդ օրերին զբաղված է լինելու

PanARMENIAN.Net - Ամստերդամի քաղաքապետ Ֆեմկե Հալսեմը բաց նամակով հայտարարել է, որ հրաժարվում է Եվրատեսիլ-2020-ի անցկացումից: Նիդերլանդներն այդ հեղինակավոր երգի մրցույթն անցկացնելու իրավունքը ստացել էր 2019-ին Թել Ավիվում Դունկան Լոուրենսի հաղթանակի շնորհիվ:

Հալսեմը հայտարարել է, որ համերագյին դահլիճը, որտեղ նախատեսվում էր անցկացնել երգի մրցույթը, նախանշված ժամկետում զբաղված է լինելու, հայտնում է kulturomania.ru-ն:

«Դա կապված է ամրագրման հետ, որը հնարավոր չէ տեղափոխել»,-ասել է Ամստերդամի քաղաքապետը:

Իսկ այլ հարմար հարթակ Եվրատեսիլի անցկացման համար Նիդերլանդների մայրաքաղաքում չկա: Այսպիսով մրցույթի անցկացման իրավունքի համար կպայքարեն Ռոտերդամը, Հերտոգենբոսը, Արնեմն ու Մաաստրիխտը:

Եվրատեսիլի անցկացման վայրի վերաբերյալ որոշումը կկայացվի օգոստոսին:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---