Կրեմլը՝ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի մասին. ՀԱՊԿ-ում գործակցության հարցեր են քննարկվել![]() 5 հուլիսի 2019 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել են փոխգործակցությունը ԵՏՄ և ՀԱՊԿ շրջանակում: Այդ մասին ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: «Զրուցակիցները խոսել են ԵՏՄ շրջանակում փոխգործակցության ակտուալ հարցերի շուրջ՝ հաշվի առնելով այն, որ այժմ Հայաստանն է նախագահում կազմակերպությունում: Մասնավորապես Պուտինը և Փաշինյանը քննարկել են նախապատրաստումը հոկտեմբերի 1-ին Երևանում կայանալիք ԵՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին, ինչպես նաև Եվրազէս-ի արտաքին կապերի ընդլայնման հեռանկարները: Բացի այդ, քննարկվել են ՀԱՊԿ շրջանակում գործակցության խնդիրները»,-ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու հետագա շփումները: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին նա գրել էր իր ֆեյսբուքյան էջում: «Վերջին օրերին հեռախոսազրույց ունեցա ԵՏՄ բոլոր երկրների նախագահների հետ: Քիչ առաջ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խոսեցի»,-ասվում է գրառման մեջ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |