Աբդուլլա Գյուլը մտադրված է բացառել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ խնդիրները26 սեպտեմբերի 2008 - 17:49 AMT PanARMENIAN.Net - «Ես ցանկանում եմ դրական մթնոլորտ ստեղծել, բացառել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ խնդիրները եւ հույս ունեմ, որ դա կհաջողվի»,- Ամերիկա-թուրքական ընկերության (ATCA) կազմակերպած հանդիպմանը Նյու-Յորքում հայտնել է Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը: Թուրքական նախագահը հիշեցրել է, որ երկու երկրների միջեւ բացակայում են դիվանագիտական հարաբերությունները եւ փակ է սահմանը: «Այդ միջոցին Թուրքիան առաջիններից մեկն է 1991թ. ճանաչել Հայաստանի անկախությունը եւ 90-ական թվականներին մենք հարաբերություններ ենք ունեցել հումանիտար օգնության գծով: Մասնավորապես, Թուրքիայի եւ Հայաստանի միջոցով հացահատիկ է մատակարարվել»,- ասել է Գյուլը: Նա կարեւոր նշանակություն է տվել նաեւ Նյու-Յորքում Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների միջեւ հանդիպմանը:Ինչպես գրում է թուրքական Hurriyet թերթը, խոսելով Երեւան կատարած այցի մասին, Աբդուլլա Գյուլը նշել է, որ այցը հանրավորություն է ընձեռել քննարկելու Հարավային Կովկասի իրադրությունը, ղարաբաղյան հիմնախնդիրն ու թուրք-հայկական հարաբերությունները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |