Եգիպտոսն Ինտերպոլ է դիմել Christieʼs-ում Թութանհամոնի կիսանդրու վաճառքի փաստով![]() 10 հուլիսի 2019 - 11:58 AMT PanARMENIAN.Net - Եգիպտոսի իշխանությունները խնդրել են Ինտերպոլին գտնել եգիպտացի փարավոն Թութանհամոնի կիսանդրին, որը վաճառվել է Christieʼs աճուրդի տանը: Այդ մասին հայտնում է Associated Press-ը Եգիպտոսի Հինավուրց նմուշների վերադարձման ազգային կոմիտեի հայտարարության վրա հղումով: Թութանհամոնի կիսանդրին Արևի աստված Ամոնի տեսքով, որը ստեղծվել է շագանակագույն կվարցիտից մոտ 3 000 տարի առաջ, հանվել էր աճուրդի հուլիսի 4-ին: Լոտը վաճառվել է 5,9 մլն դոլարով: Գնորդը չի ցանկացել, որ իր անունը հրապարակվի, հայտնում է Meduza-ն: Ըստ Եգիպտոսի հնությունների գծով նախկին նախարար Զահի Հավասի, կիսանդրու վաճառքն ապօրինի է եղել, քանի որ արժեքավոր իրը գողացել են Կարնակի տաճարից 1970-ականներին: Christieʼs-ը պնդում է, որ վերջին 50 տարիներին կիսանդրու օրինական սեփականատերն է եղել սկզբից գերմանցի ազնվական և կոլեկցիոներ Վիլհելմ Տուրն-ի-Տակսիսը, իսկ հետո արվեստի գործեր վերավաճառող մի քանի եվրոպացի դիլերներ: Ինտերպոլ դիմելուց բացի Եգիպտոսի իշխանությունները մտադիր են նաև դատական հայց ներկայացնել Christieʼs-ի դեմ: Թութանհամոն III (արաբ․՝ توت عنخ آمون, բառացիորեն՝ Ամոնի կենդանի պատկերը), Հին Եգիպտոսի 18-րդ դինաստիայի (Նոր թագավորություն) փարավոն (մեր թվարկությունից առաջ մոտ 1332-1323 թվականներին։ Ամենհոթեպ 4-ի (էխնաթոն) և Նեֆերտիտիի դստեր ամուսինը և, հավանաբար, Էխնաթոնի կրտսեր եղբայրը։ Գահ է բարձրացել 9 տարեկանում, մահացել է 20 տարին չբոլորած։ Թութանհամոնի օրոք վերացվել են Էխնաթոնի կրոնական ռեֆորմները, վերականգնվել է Ամոնի պաշտամունքը։ Փարավոնի աթոռանիստն Ախեթաթոնից տեղափոխվել է Թեբե։ 1922 թվականին անգլիական հնագետ Հ. Կարտերը հայտնաբերել է Թութանհամոնի հարուստ դամբարանը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |