// IP Marketing video - START// IP Marketing video - END

Փաշինյան. Պարբերաբար և չարամիտ խախտումներ անող վարորդները պետք է հեռացվեն երթևեկությունից

Փաշինյան. Պարբերաբար և չարամիտ խախտումներ անող վարորդները պետք է հեռացվեն երթևեկությունից

PanARMENIAN.Net - Վարորդները, որոնք պարբերաբար և չարամիտ խախտումներ են անում, պետք է ընդհանրապես հեռացվեն երթևեկությունից: Այդ մասին Կառավարության հերթական նիստի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով վերջին օրերի խոշոր ավտովթարներին: Նրա խոսքով՝ ոստիկանությունում նոր օրինագիծ է մշակվել, որի նպատակը կարգազանց վարորդներին երթևեկությունից ընդհանրապես հեռացնելն է:

«Նախագիծն ԱԺ-ում է, պետք է քննարկենք՝ ինչ ժամկետներում կարող ենք հնարավորինս շուտ ընդունել այն: Պետք է գործակցել ՀԿ-ների հետ, հնարավորություն ընձեռվի համապատասխան ծրագրի տեխնիկական մասն ապահովել որ քաղաքացիները նույնպես կոպիտ խախտումներն արձանագրելու ու դրանք ոստիկանություն ուղարկելու հնարավորություն ունենան»,- նշել է Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների նախաձեռնությանը:

Ճանապարհային երթևեկության նկատմամբ հանրային վերահսկողությունը երաշխավորող օրենսդրական նախագիծը հնարավորություն կտա ՀՀ քաղաքացիներին բջջային հավելվածի միջոցով վայրկյանների ընթացքում ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը փոխանցել իրավախախտման վերաբերյալ էլեկտրոնային հաղորդագրություն՝ լուսանկար, տեսանյութ: Էլեկտրոնային հաղորդագրության հիման վրա կհարուցվի վարչական վարույթ, և կարգազանց տրանսպորտային միջոցի վարորդները կենթարկվեն վարչական տույժի:

Ըստ վարչապետի՝ հատկապես հիմա ճանապարհային երթևեկության հանդեպ վերահսկողությունը պետք է կրկնապատկել, նույնիսկ եռապատկել:

«Հասկանալի է, որ այսօր ՀՀ-ում հատկապես 2018-19-ին ավտոմեքենաներիր աննախադեպ աճ կա, մեծ ծավալով ներկրումները շարունակվում են, ինչը նոր մարտահրավերներ է բերում, որոնք լուծելու համար ոստիկանությունն ամենակոշտ միջոցները պետք է ձեռնարկի վարորդների հանդեպ», - ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ վերջին դեպքերը ցույց տվեցին, որ որևէ հանդուրժողականություն չի կարող լինել, «որովհետև խոսքը մարդկային կյանքերի մասին է»:

Հուլիսի 6-ին Երևան-Երասխ ճանապարհին Զոդի կամրջին իրար 1шт բախվել «Toyota», «ՎԱԶ-2106» և «ԳԱԶել» մակնիշների ավտոմեքենաները, ինչի արդյունքում բռնկված հրդեհը 7 մարդու կյանք էր խլել, 10-ն էլ վիրավորվել: Մի քանի մարդ այրվել էին երթուղային տաքսիում։ Տուժածներից 3-ը երեխաներ էին։ Դեպքի վայրում եղած ականատեսները պատմում էին, որ ուժեղ կրակի պատճառով չեն կարողացել դուրս բերել մարդկանց մեքենայից։

Ըստ ԱԻՆ-ի տվյալների՝ 2015-2018-ին Հայաստանում 10,737 ՃՏՊ է եղել, որոնց հետևանքով զոհվել է 1234 քաղաքի, տուժել՝ 20,319-ը։ 2018-ի առաջին կիսամյակում գրանցվել է 1711 ՃՏՊ, 2019-ի՝ 2108, համապատասխանաբար զոհվել է 139 քաղաքացի և 152 քաղաքացի, տուժել՝ 2516 և 2996 քաղաքացի։

 Ուշագրավ