Հայ-բրիտանական գործարար պալատ. Լիդիան Արմենիայի հարցի լուծման ձգձգումը տնտեսապես վնասում է նաև ՀՀ-ին

Հայ-բրիտանական գործարար պալատ. Լիդիան Արմենիայի հարցի լուծման ձգձգումը տնտեսապես վնասում է նաև ՀՀ-ին

PanARMENIAN.Net - Հայ-բրիտանական գործարար պալատը հայտարարել է, որ Լիդիան Արմենիայի հարցի լուծման ձգձգումը տնտեսապես վնասում է ոչ միայն ընկերությանը, այլ նաև պետությանը: Ամուլսարի շահագործման իրավունք ունեցող Լիդիան Արմենիա ընկերությունը հայ-բրիտանական գործարար պալատի անդամ է:

Հայ-բրիտանական գործարար պալատն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ամուլսարի խնդրին՝ արձագանքելով Ազգային ժողովի նիստում ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի եւ Շրջակա միջավայրի նախարարի քննարկմանը:

Պալատը հիշեցնում է, որ ամիսներ շարունակ Լիդիան Արմենիայի գործունեությունը կասեցված է՝ վերջնական որոշման ակնկալիքով:

«Մենք հավատում ենք օրենքի գերակայությանը, բոլոր ձեռնարկությունների նկատմամբ արդար վերաբերմունքին և պրոֆեսիոնալիզմին: Ընկերությունները, որոնք գործունեություն են ծավալում զգայուն ոլորտներում, պետք է համապատասխանեն միջազգային ամենաբարձր չափանիշներին և տեղական օրենքներին:

Այն ընկերություններին, որոնք համապատասխանում են այդ չափանիշներին, կառավարությունը պետք է տա որոշակի երաշխիքներ՝ ապահովելով նրանց անխափան գործունեությունը: Տարաձայնությունների և խնդիրների հավասարակշռված և պրոֆեսիոնալ լուծումը միայն կարող է ապահովել պետության տնտեսական աճն ու բարձրացնել ներդրողների վստահությունը: Հուսով ենք, որ այս խնդիրը լուոծում կգտնի առանց հետագա ձգձգումների»,- ասված է գրառման մեջ:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն ստացել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության՝ ջրային ռեսուրսների և երկրաբանության վրա ազդեցության գնահատման նախնական եզրակացությունը, որը բաղկացած է 150 էջից և այս պահին գտնվում է թարգմանության փուլում:

Կոմիտեի վարույթում գտնվող քրեական գործով նշանակված փորձաքննության համար ՀՀ կառավարությունը պայմանագիր էր կնքել Earth link & Advanced Resources Development (ELARD) միջազգային հավատարմագրված ընկերության հետ՝ փորձաքննության համար վճարելով $396,900։

 Ուշագրավ
Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ընթացիկ օրակարգին և դրա հետագա զարգացմանը վերաբերող հարցեր
Նա նշել է, որ պայմանագրերը լուծարվում են ամբողջությամբ, միակողմանի կերպով՝ հիմք ընդունելով դրանց համապատասխան դրույթները և ղեկավարելով Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքով
Ուդումյանի խոսքով՝ նվազագույն աշխատավարձի բարձրացումը բերելու է միջին աշխատավարձի աճի