ՀԾԿՀ նախագահ. Երևանում նոր էլեկտրակայանը թույլ կտա նվազեցնել էլէներգիայի գինը

ՀԾԿՀ նախագահ. Երևանում  նոր էլեկտրակայանը թույլ կտա նվազեցնել էլէներգիայի գինը

PanARMENIAN.Net - Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Երևանում կառուցվելիք 250 Մվտ հզորությամբ էլեկտրակայանը հնարավորություն կտա նվազեցնել էլեկտրական էներգիայի գինը 1-1.5 դրամով:

Նա նշել է, որ կայանի օգտակար գործողության գործակիցը կհասցվի 53%-ի:

Նոր էլեկտրակայանի կառուցման աշխատանքները «Ռենկո» ընկերության ամենամեծ և ռազմավարական նախագիծն է Հայաստանում: Շինաշխատանքների ընթացքում կստեղծվի 1000-1200 աշխատատեղ, իսկ կայանի բուն գործունեության փուլում 230 աշխատատեղ կգործի։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---