Պուտինն ու Զելենսկին առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել![]() 12 հուլիսի 2019 - 15:40 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Ինչպես նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, նախաձեռնությունն ուկրաինական կողմից է եղել: Նա նշել է, որ նախագահները քննարկել են Դոնբասում հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր, գրում է ՌԻԱ Նովոստին: Ըստ Պեսկովի, Պուտինն ու Զելենսկին պայմանավորվել են փորձագիտական մակարդակով շարունակել «երկու կողմում պահվող անձանց» վերադարձին ուղղված աշխատանքը: «Քննարկվել է նաև նորմանդական ձևաչափով շփումները շարունակելու հնարավորությունը»,-ասել է մամուլի քարտուղարը: Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ ասվում է, որ զրույցի առանցքային թեման է եղել «ռազմանավերի գերի նավաստիներին ազատելու» հարցը: Ավելի վաղ Զելենսկին առաջարկել էր Պուտինին հանդիպել Մինսկում: Նա ասել է, որ հանդիպմանը նաև պետք է մասնակցեն ԱՄՆ, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ղեկավարները: Պեսկովն ասել էր, որ Մոսկվան կուսումնասիրի այդ առաջարկը, սակայն, պետք է հասկանալ, թե արդյոք այդպիսի գագաթնաժողովն ապագա ունի: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |