Դեսպան. ՌԴ-ն հարգանքով է վերաբերվում ՀՀ-ում իրադարձություններին![]() 15 հուլիսի 2019 - 11:20 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ հանդիպմանն ասել է, որ իր երկիրը հարգանքով է վերաբերվում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, դեսպանը նշել է, որ ՌԴ-ն պատրաստ է զարգացնել երկու երկրի միջև գործակցությունը տարբեր ուղղություններով: Հանդիպման ընթացքում նախարարն ու դեսպանը քննարկել են ՀՀ-ում հակակոռուպցիոն և դատաիրավական ոլորտներում նախատեսվող բարեփոխումները, մասնավորապես՝ պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների, ծախսերի հայտարարագրման ինստիտուտի կատարելագործում, դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի հստակեցում և այլ հարցեր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |