Ռևազյան. Ուզում ենք առաջարկել «օդի փողը» հանել նոր ավիաուղղությունների համար![]() 15 հուլիսի 2019 - 12:25 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նոր ավիաուղիներ բերելու ամենամեծ խոչընդոտներից մեկը ՀՀ-ում ծախսերի բարձր լինելն է: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը: «Այստեղ օրենքի փոփոխության առաջարկ ենք անելու՝ «օդի փողի» հետ կապված: Մեծ են և «Զվարթնոցի» սակագները, և «օդի գինը»՝ 10 հազար դրամ: Դա փոքր գումար չէ», - ասել է Ռևազյանը՝ հավելելով. «Ուզում ենք առաջարկել օդի փողը հանել նոր ուղղությունների համար», հայտնում է Aysor.am-ը: Նա ընդգծել է, որRyanairև WizzAir ավիաընկերությունները համաձայնություն են տվել 2020 թվականին մուտք գործել ՀՀ, եթե օրենքում օդի գնի հետ կապված առաջարկվող փոփոխություններն արվեն և «Զվարթնոցն» էլ պատրաստ լինի նոր ուղղությունների համար իր սակագները վերանայել: Ռևազյանը նկատել է, որ այս ընկերությունների կողմից ունի նաև գրավոր համաձայնագիր: «Օդի փող» է համարվում պետական տուրքը, որը գանձվում է ֆիզիկական անձանցից երկրից ելքի դեպքում: Այժմ այն ներառված է ավիատոմսերի արժեքի մեջ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |