Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու պահանջով ԲԴԽ նիստ կհրավիրվի

Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու պահանջով ԲԴԽ  նիստ կհրավիրվի

PanARMENIAN.Net - Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ԲԴԽ անդամներ Հայկ Հովհաննիսյանի ու Լիպարիտ Մելիքջանյանի հետ նիստ են հրավիրել՝ խորհրդի նորընտիր անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով:

Նիստը կկայանա հուլիսի 18-ին՝ ժամը 11։30-ին:

«Հայտնում եմ, որ համաձայն Դատական օրենսգրքի Խորհուրդը գործելու է որպես դատարան, ուստի նիստը անցկացվելու է դռնբաց, քանի դեռ միջնորդություն չի ներկայացվել այն դռնփակ անելու համար», - գրել է Բեքմեզյանը։

Ավելի վաղ Նախշուն Տավարացյանը դատավորների ժողովի կողմից ընտրվել է ԲԴԽ անդամ:

 Ուշագրավ
Նախարարը կոչ է արել ինքնաբուժմամբ չզբաղվել և հետևել միայն բժիշկների խորհուրդներին
ՀՀ-ի գերխնդիրն այս պահին այն է, որ առողջապահական համակարգը կարողանա ապահովել հիվանդների սպասարկման հարցը
Վարչապետի խոսքով՝ ձեռքերի կանոնավոր լվացման, դիմակի կրման և սոցիալական հեռավորության պահպանման դեպքում համաճարակային իրավիճակը ոչ միայն կբարելավվի, այլ նաև կձգտի 0-ի
Մանկապարտեզները վերաբացվելու են մայիսի 20-ից