ԱԳՆ-ն ՀՀ-ի տեսարժան վայրերը Minecraft-ով վերաստեղծելու մրցույթ է հայտարարել (վիդեո)

ԱԳՆ-ն ՀՀ-ի տեսարժան վայրերը Minecraft-ով  վերաստեղծելու    մրցույթ է հայտարարել

PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի տեսարժան վայրերը Minecraft տեսախաղում վերաստեղծելու մրցույթ է հայտարարել: Այս մասին գրառում է արվել գերատեսչության թվիթերյան միկրոբլոգում:

Արդեն ներկայացվել է ՀՀ կառավարության շենքի պատճենը՝ ստեղծված համակարգչային խաղի միջոցով։

Մրցույթի հաղթողը կպարգևատրվի ՀՀ ԱԳՆ հատուկ մրցանակով։

Minecraft տեսախաղ է, որը ստեղծվել է 2009 թվականին։ Այն խորանարդներից կազմված եռաչափ աշխարհ է, որտեղ խաղացողին հնարավորություն է տրվում վերադասավորել, վերակառուցել այն, ստանալ բարդ օբյեկտներ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---