Զելենսկու ուժն առաջատար է Ռադայի արտահերթ ընտրություններում![]() 22 հուլիսի 2019 - 10:35 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցությունը քվեաթերթիկների 30.9%-ի մշակման արդյունքներով առաջատարն է հուլիսի 21-ին կայացած Գերագույն ռադայի արտահերթ ընտրություններում: Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, կուսակցությունը հավաքել է ձայների 42%-ը: Ռադա է անցել հինգ կուսակցություն: Երկրորդ տեղում է «Ընդդիմաիր պլատֆորմ - Հանուն կյանքի» կուսակցությունը, Վիկտոր Մեդվեդչուկի, Յուրի Բոյկոյի և Վադիմ Ռաբինովիչի կուսակցությունը 12.6%-ով երրորդն է: Երկրի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի «Եվրոպական համերաշխությունը» հավաքել է 8.7%, նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի ուժը 8.2%: Խորհրդարան անցած կուսակցրությունները կստանան 225 մանդատ, ևս 199 պատգամավոր ընտրվում Է միամանդատ օկրուգներում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |