Սվիտալսկի. ՀՀ-ԵՄ համաձայնագիրն իրականացման փուլ է մտնում![]() 22 հուլիսի 2019 - 12:23 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը մտնում է իրականացման փուլ: «Մենք հայկական կողմի հետ քննարկում ենք այն ձևերը, որոնցով ԵՄ-ն կարող է աջակցել ճանապարհային քարտեզի իրականացմանը»,- ասել է դեսպանը: Նա շեշտել է, որ ԵՄ-ն ՀՀ-ի հետ այս պահին գերազանց հարաբերություններ ունի: «Բոլոր գործոնները, որոնք սովորաբար հաշվի են առնվում հարաբերությունների մակարդակը գնահատելու համար հուշում են, որ այդ պնդումն իսկապես կշիռ ունի», - ասել է դեսպանը: Ավելի վաղ Սվիտալսկին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է, որ ԵՄ-ն պատրաստ է զգալի ֆինանսական աջակցություն ցուցաբերել ՀՀ-ում դատաիրավական բարեփոխումներին: «ԵՄ-ն շատ հստակ աջակցություն է հայտնել ՀՀ-ում դատաիրավական բաեփոխումներին: Այս աջակցությունը տարբեր մակարդակներում ներկայացվել է մեր հայ գործընկերներին: Մենք պատրաստ ենք ապահովել քաղաքական, խորհրդատվական և ֆինանսական աջակցությունը», - ասել է դեսպանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |