Աղբատար ևս 2 մեքենա և 400 աղբարկղ հասել են Երևան![]() 23 հուլիսի 2019 - 12:48 AMT PanARMENIAN.Net - Երևան են հասել քաղաքապետարանի ձեռք բերած աղբատար մեքենաներից ևս երկուսը. շաբաթվա ընթացքում դրանք կսկսեն աշխատել, հայտնել է քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։ «Մնացածին սպասում ենք առաջիկա շաբաթների ընթացքում։ Համաքաղաքացիներին կրկին խնդրում ենք ըմբռնումով մոտենալ աղբահանության օպերատորի անհամարժեք վարքագծի պատճառով ստեղծված վիճակի համար և զինվել համբերությամբ», - գրել է Կարապետյանը։ Նա նաև հայտնել է, որ հուլիսի 23-ին տեղ կհասնի նաև աղբարկղերի առաջին խմբաքանակը՝ մոտ 400 հատ։ «Աղբի խնդիրը աստիճանաբար կմեղմվի», - եզրափակել է Կարապետյանը։ Ավելի վաղ քաղաքապետարանը հայտարարել է մի քանի տասնյակ աղբատար մեքենա ձեռք բերելու մասին, դրանցից 24-ն արդեն գնվել է։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |