ՀՀ-ն սեյսմիկ նոր քարտեզ ունի![]() 23 հուլիսի 2019 - 16:18 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի հետ. նպատակը ՀՀ տարածքի 1:500,000 մասշտաբի երկարաժամկետ սեյսմիկ վտանգի հավանականային քարտեզի տրամադրումն էր: Քարտեզը կազմվել է ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայության նախաձեռնությամբ՝ Համաշխարհային բանկի դրամաշնորհով: Այն կազմել են միջազգային մրցույթում հաղթած կոնսորցիումը, որը իր մեջ ներառում է 3 հայկական, իտալական և ամերիկյան գիտական կազմակերպություն: Քարտեզին կից կազմվել է ՀՀ տարածքի 200,000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերի ցանկը՝ հավաստանշելով յուրաքանչյուրի սեյսմիկ վտանգի աստիճանը: Քարտեզը բաժանված է սեյսմիկ վտանգի 3 գոտիների, որոնցից յուրաքանչյուրում կանխատեսված է երկրաշարժի հնարավոր առավելագույն ուժգնության աստիճանը: Քաղաքաշինության պետական կոմիտեին տրամադրված քարտեզը փոխարինելու է ներկայում գործող 1994 թ-ի քարտեզին: Նոր քարտեզն ունի բազում առավելություններ. մասնավորապես այն կազմվել է նորագույն տեխնոլոգիներով և համակարգչային ծրագրերով, որոնք ապահովում են առավելագույն ճշգրտություն և տվյալների հավաստիություն: Կազման ժամանակ որպես ուսումնասիրության նյութ օգտագործվել են Հայաստանի և նրա հարակից 150 կմ շառավղով տարածքների տվյալներ: Քարտեզին կից բազմահատոր հաշվետվություններում ընդգրկված նյութերը ներառում են նորագույն տեղեկություններ՝ տեղի ունեցած երկրաշարժերի և ակտիվ խզվածքների մասին վերլուծություններ, որոնք կօգնեն գնահատել ՀՀ սեյսմիկ վտանգը և սեյսմիկ ռիսկը: Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը շնորհակալություն հայտնելով կատարված մեծածավալ աշխատանքի համար, նշեց, որ նոր քարտեզն անպայման կներառվի կոմիտեի լրամշակվող քաղաքաշինական նորմերում և կբարձրացնի կառուցվող շենք շինությունների սեյմակայունությունը և կնվազեցնի սեյմսիկ խոցելիությունը: Հանդիպման ավարտին՝ ԱԻ նախարարը պատրաստակամություն հայտնեց փոխգործակցել, որպեսզի մեր քաղաքացիները ապրեն ավելի ապահով և բարձր սեյսմակայունություն ունեցող շենքերում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |