Ոչխարաբուծության ծրագիր. 2019-2027-ին կարտադրվի մոտ 5 մլրդ դրամի միս և 0.5 մլրդ դրամի կաթ![]() 23 հուլիսի 2019 - 18:27 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագրով նախատեսվում է ոլորտի տնտեսվարողներին հնարավորություն ընձեռել մատչելի պայմաններով ձեռք բերել (ներկրել) մոտ 30,000 գլուխ տարբեր սեռահասակային խմբերի մանր եղջերավոր կենդանիներ։ Ծրագրով ակնլակվում է, որ կավելանա ոչխարների և այծերի գլխաքանակը։ Ծրագրի շրջանակնում ձեռք բերված բարձր տոհմային կենդանիների հաշվով մինչև 2027 թվականը կապահովվի մոտ 100,000 գլուխ արտադրատնտեսական բարձր հատկանիշներով օժտված սերնդի ստացում։ Նշվում է, որ կավելանան ոչխարաբուծական և այծաբուծական արտադրանքի ծավալները։ 2019-2027 թվականներին կարտադրվի մոտ 5 մլրդ դրամ արժեքով միս և 0.5 մլրդ դրամ արժեքով կաթ, կբարձրանա ոչխարաբուծության և այծաբուծության ճյուղի շահութաբերության մակարդակը, պայմաններ կստեղծվեն արտահանման ծավալների ավելացման համար։ Ծրագրով հնարավորություններ կստեղծվեն հանրապետության արոտների և խոտհարքների առավել արդյունավետ օգտագործման համար։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |