Նախագահը Ֆրանսիայում խոշոր ընկերություններին կհամոզի ներդրումներ անել ՀՀ-ում

Նախագահը Ֆրանսիայում խոշոր ընկերություններին կհամոզի ներդրումներ անել ՀՀ-ում

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա, հայտնել է նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Փարիզում նախագահ Սարգսյանը հանդիպումներ կունենա ֆրանսիական մի շարք խոշոր ընկերությունների ղեկավարների հետ՝ նպատակ ունենալով քաջալերել նրանց այցելել Հայաստան, ծանոթանալ գործակցության նոր հնարավորություններին և գործնական քայլեր անել ներդրումներ կատարելու ուղղությամբ:

Նախատեսվում է նաև նախագահի այցը Փարիզի հարավարևմտյան արվարձան հանդիսացող Սևր, որտեղ Արմեն Սարգսյանը կհյուրընկալվի Մխիթարյան միաբանության Սամուել Մուրադյան վարժարանում:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---