Մոսկվայում ցույցեր են․ 140-ից ավելի բերման ենթարկված կա (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Ռուսաստանի մայրաքաղաքի օրենսդիր մարմնի ընտրություններին անկախ թեկնածուների գրանցման պահանջով Մոսկվայում զանգվածային բողոքի ակցիաներ են․ Ոստիկանությունը ուժեր է կենտրոնացել քաղաքի տարբեր հատվածներում: «Ազատության» ռուսական ծառայության փոխանցմամբ՝ կան արդեն ձերբակալվածներ, որոնց թվում է նաև Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի տնօրեն Իվան Ժդանովը, մինչև այդ ընդդիմադիր գործչի բնակարանում ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել: Մի խումբ ակտիվիստներ էլ բերման են ենթարկվել փողոցներից: Այս պահին բերման ենթարկվածների թիվն անցել է 140-ը։ Մոտ վեց տասնյակ ընդդիմադիր գործչի Մոսկվայի ընտրական հանձնաժողովը հրաժարվել է գրանցել սեպտեմբերի 8-ին կայանալիք քաղաքային դումայի ընտրություններին որպես թեկնածու։ Նրանց աջակիցների ստորագրությունների մի մասը անվավեր են ճանաչվել։ Չգրանցված թեկնածուների աջակիցները հուլիսի 20-ին Մոսկվայում բազմամարդ բողոքի ակցիա էին կազմակերպել, որին մասնակցել է շուրջ 30 հազար մարդ. սա վերջին տարիների ամենամարդաշատ ակցիան էր։ Բողոքի ակցիայից հետո Ռուսաստանի կենտրոնական հանձնաժողովի ղեկավար Էլլա Պամֆիլովան հայտարարել է, թե պետք է նորից ուսումնասիրել անվավեր ճանաչված ստորագրությունները։ Photo by Anton Sergienko / RFE/RL ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |