Հայաստանցի աշակերտը բրոնզե մեդալ է նվաճել քիմիայի միջազգային օլիմպիադայում![]() 30 հուլիսի 2019 - 11:58 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հուլիսի 21- 30-ն անցկացված քիմիայի 51-րդ միջազգային օլիմպիադայում, որին մասնակցել են 80 երկրի մոտ 300 աշակերտ, Հայաստանի թիմը նվաճել է 1 բրոնզե մեդալ և 2 գովասանագիր։ Բրոնզե մեդալ է նվաճել Երևանի «Հերացի» ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Մովսես Աղեկյանը, իսկ նույն դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Հովհաննես Մաթևոսյանը և Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի աշակերտ Լևոն Խառատյանն արժանացել են գովասանագրերի։ Մեր թիմը ղեկավարում էին Քիմիայի օլիմպիադայի հանրապետական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Դավինյանը և անդամ Արմեն Գալստյանը, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը: Քիմիայի միջազգային օլիմպիադայում բոլոր մրցույթներն անցկացվում են երկու փուլերով՝ տեսական և փորձարարական։ Մրցույթին յուրաքանչյուր երկրից կարող է մասնակցել առավելագույնը 4 աշակերտ։ 2018 թ-ի օլիմպիադայում, որն անցկացվել էր Սլովակիայում և Չեխիայում, ՀՀ թիմը մրցանակների չէր արժանացել։ Առջևում Աստղագիտության և Աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադան է, որն անցկացվելու է օգոստոսի 2-10-ը Հունգարիայի Կեստհեյ քաղաքում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |