ԱԽ քարտուղար. Նոր փաստաթղթով պետք է վերաիմաստավորենք մեր անելիքներն արտաքին հարթակում![]() 30 հուլիսի 2019 - 13:46 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունում հուլիսի 30-ին տեղի է ունեցել Ազգային անվտանգության ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախմբի անդրանիկ նիստը: Գործադիրի լրատվական ծառայության փոխանցմամբ, նիստը նախագահում էր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: « Այս միջոցառումն ունի կարևոր խորհուրդ. մենք քաջ գիտակցում ենք, որ Ազգային անվտանգության ռազմավարությունն այն առանցքային փաստաթուղթն է, որը յուրաքանչյուր պետության կայուն և անվտանգ զարգացման համար ունի հիմնարար նշանակություն: Մեր ազգային շահերն ու նպատակներն արտացոլող ռազմավարական փաստաթղթում կամփոփվեն ՀՀ անվտանգության մակարդակի բարձրացման նոր հնարավորությունների զարգացման և ընդլայնման նախաձեռնողական գործուն ուղիները ու մոտեցումները, ինչը հնարավորություն կտա վերաիմաստավորելու մեր անելիքները միջազգային հարթակում, տարածաշրջանում և մեր երկրի ներսում», - ասել է Գրիգորյանը: Նա նշել է, որ բազմաշերտ այս գործընթացում մեկ բան ակնհայտ է՝ պատրաստվում են առաջնորդվել ըստ մեր ազգային շահերի, նպատակների և առաջնահերթությունների: «Հենց այդ պատասխանատվությամբ էլ պայմանավորված է միջգերատեսչական այս հանձնախմբի կազմի ներկայացուցչական մակարդակը»« - ասել է Գրիգորյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |