Ճապոնիայում շոգից 11 մարդ է մահացել, 5000-ից ավելին հիվանդանոցներում են![]() 30 հուլիսի 2019 - 15:29 AMT PanARMENIAN.Net - Ճապոնիայի գրեթե ամբողջ տարածքում հաստատված շոգի պատճառով մեկ շաբաթում՝ հուլիսի 22-28-ը, 11 մարդ է մահացել: 5664 մարդ հիվանդանոց է տեղափոխվել: Վիճակագրությունը հուլիսի 30-ին հրապարակել է երկրի Գլխավոր հրշեջ ծառայությունը: Հոսպիտալացվածների քանակը գերազանցել է նախորդ շաբաթվա ցուցանիշները 3 անգամ: Գլխավոր պատճառը սաստիկ շոգն է, որը կտրուկ է հաստատվել ճապոնացիների համար համեմատաբար զով հունիսից և հուլիսի առաջին կեսից հետո, գրում է ՌԻԱ Նովոստին: Ամռան առաջին կեսի ջերմաստիճանն ամենացածրն է եղել վերջին 30 տարում: Տուժածների մեծ քանակը բացատրվում է շոգ եղանակի կտրուկ հաստատմամբ, երբ ջերմաստիճանը հասավ 32-35 աստիճանի: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |