Եթովպիայում 1 օրում մոտ 350 մլն ծառ են տնկել![]() 30 հուլիսի 2019 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդ Ալին հայտարարել է, որ երկիրը համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ հուլիսի 29-ին երկրի ամբողջ տարածքում ավելի քան 350 մլն ծառ է տնկվել: Վարչապետի նախաձեռնած «Կանաչ ժառանգություն» ծավալուն քարոզարշավի շրջանակում երկրում փակվել էին որոշ հաստատություններ, որպեսզի աշխատակիցները կարողանան միանալ կանաչապատմանը դրա համար հատկացված ավելի քան 1000 վայրում, գրում է ՌԲԿ-ն: Վարչապետի նախաձեռնության շրջանակում ավելի քան 1 մլն կամավոր 12 ժամում 350 մլն ծառ է տնկել: Սակայն, նպատակին հասնելու համար դեռ շատ անելիք կա՝ 4 մլրդ տնկի դեռ պետք է տնկվի: Ըստ ՄԱԿ-ի, Եթովպիայի անտառածածկը XX դարի սկզբին գրանցված 35%-ից նվազել է մինչև 4%: 2016-ին երկիրը միացել է 20 այլ աֆրիկյան երկրի, որոնք պարտավորվել են վերականգնել անտառը 100 մլն հա տարածքում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |