Ամերիաբանկը «Անկանխիկը թույն ա» արշավի շրջանակում ուսանողներին տրամադրում է անվճար քարտ և համերգի տոմս![]() 30 հուլիսի 2019 - 18:01 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկը ներկայացնում է անկանխիկ վճարումների արշավ ուսանողների համար: Արշավի շրջանակում ուսանողները կարող են մոտենալ Ամերիաբանկի ցանկացած մասնաճյուղ՝ գործող ուսանողական քարտով և անձը հաստատող փաստաթղթով, և դիմել անվճար VISA Classic քարտ ստանալու համար: Այն բոլոր ուսանողներն, ովքեր այս արշավի ներքո տրամադրված քարտերով հուլիսի 29-ից մինչև սեպտեմբերի 29-ը ընկած ժամանակահատվածում կկատարեն 5 անկանխիկ գործարք, կստանան Արամ MP3-ի համերգի մեկ տոմս: Համերգը տեղի է ունենալու հոկտեմբերի 4-ին հատուկ այս արշավին մասնակցող ուսանողների համար: Արշավը գործում է ՀՀ քաղաքացի (արշավին կարող են մասնակցել նաև արտերկրում սովորող ՀՀ քաղաքացի ուսանողները) բոլոր ուսանողների համար՝ անկախ նրանից, թե նրանք, որ համալսարանում, ֆակուլտետում և կուրսում են սովորում: Քարտը տրամադրվում է առանց տարեկան սպասարկման վճարի քարտի օգտագործման ամբողջ ժամկետի համար (4 տարի): Գործարքների համար նվազագույն շեմ սահմանված չէ, հաշվարկվելու են բոլոր անկանխիկ գործարքները: Արշավի շրջանակներում անկանխիկ գործարք չեն համարվում առցանց փոխանցումները և կոմունալ վճարումները: Մանրամասներն այստեղ՝ այստեղ:
![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |