Թրամփի վարչակազմը կարող է կասեցնել Արցախի ականազերծման The HALO Trust ծրագրի ֆինանսավորումը![]() 1 օգոստոսի 2019 - 15:52 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը, տեղի տալով ադրբեջանական բռնատիրական ռեժիմի ճնշմանը, կարող է դադարեցնելԱրցախի ականազերծման The HALO Trust ծրագրի ֆինանսավորումը, որն անհամար թվով կյանքեր է փրկել: Այդ մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ԱՀԴՀ): Դեմոկրատներ Բրեդ Շերմանն ու Թիջեյ Քոկսը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատից, ԱՀԴՀ աջակցությամբ, արշավ են սկսել Կոնգրեսում՝ կոչ անելով USAID-ի՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Մարկ Գրինին պահպանել ծրագիրը: Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեում իր ելույթի ժամանակ Գրինը հայտարարել է, որ USAID-ին հավատարիմ է մնում չպայթած զինամթերքի ականազերծման և վնասազերծման ձգտմնաը «Լեռնային Ղարաբաղի ավանդական սահմաններում»: «Նախագահ Թրամփը սխալ է գործում՝ զիջելով ադրբեջանցի բռնապետ Իլհամ Ալիևի անմիտ պահանջներին և դադարեցնելով հումանիտար օգնությունն Արցախին»,-ասել է է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Արամ Համբարյանը: Ըստ նրա, այդ համեստ հումանիտար ծրագրի շրջանակում 1988-ից ի վեր ծառայություններ են մատուցվել մայրական առողջապահության, ընտանիքներին մաքուր խմելի ջրով ապահովելու, իսկ գյուղերն ու հողերը մահացու ականներից ազատելու ծրագրերի շրջանակում: «Մենք շնորհակալ ենք յուրաքանչյուր ամերիկացի օրենսդրի, որը ձգտում է առաջ մղել ԱՄՆ շահերը և ամերիկյան արժեքներն ու շարունակել հումանիտար աջակցությունն Արցախին, անկախ ԱՄՆ որոշումների կայացմանը միջամտելու որոշ օտարերկրյա պետությունների ջանքերից»,-ասել է Համբարյանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |