ՀՀ-ն Վենետիկի հանձնաժողովում 2-րդ փոխարինող անդամի նշանակման գործընթաց է սկսել![]() 1 օգոստոսի 2019 - 11:12 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովում երկրորդ փոխարինող անդամի նշանակման գործընթաց է սկսել: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ՀՀ արդարադատության նախարարությունը: 1997 թվականից Վենետիկի հանձնաժողովում Հայաստանի անդամն է Բարձրագույն դատական խորհրդի և Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը, իսկ փոխարինող անդամը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ 2015 թվականի փոփոխությամբ ընդունված Սահմանադրության համահեղինակ Վարդան Պողոսյանն է: Ավելի վաղ Սահմանադրական դատարանը Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով հուլիսի 18-ի որոշմամբ դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Վենետիկի հանձնաժողով: Առաջարկը եղել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի կողմից: Ավելի ուշ Հայաստանում մեծ աղմուկ բարձրացրած Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցով էլ Վենետիկի հանձնաժողով է դիմել նաև ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |