1 օգոստոսի 2019 - 11:51 AMT
Գործադիրի պահուստային ֆոնդը 1.5 մլրդ դրամով համալրվել է

ՀՀ կառավարությունն օգոստոսի 1-ի նիստում որոշել է պետական բյուջեից 1.5 մլրդ դրամով համալրել գործադիրի պահուստային ֆոնդը:

Նախագիծը կառավարություն էր ներկայացրել Ֆինանսների նախարարությունը։

Ըստ նախարարության. պահուստային ֆոնդի գծով ծախսերի ֆինանսավորման համար նախատեսված հատկացումները անբավարար են, անհրաժեշտ է լրացուցիչ միջոցներ նախատեսել՝ հաշվի առնելով Կառավարության և վարչապետի որոշումների, նախագծերի պարտավորությունները: