1 օգոստոսի 2019 - 11:59 AMT
Գործադիրը գատղնի հարցով 439 մլն դրամ է հատկացրել ՊՆ-ին

ՀՀ կառավարությունն օգոստոսի 1-ի նիստում որոշել է 439 մլն դրամ հատկացնել Պաշտպանության նախարարությանը պաշտպանության կարիքների համար բնակելի, գրասենյակային և այլ նշանակության շենքեր կառուցելու նպատակով։

Նախարարությունը չի մանրամասնել ծրագրերը գործադիր ներկայացված որոշման նախագծում. դրա որոշ կետեր համարվում են գաղտնի։

Միայն նշված է, որ այս ծրագրի նպատակն է արտաքին թշնամուց զինված ուժերի ռազմավարական ծավալումն ապահովող մարտական պատրաստականություն իրականացնել։