Զբոսաշրջային փաթեթների ապահովագրության հարց է դիտարկվում![]() 1 օգոստոսի 2019 - 12:08 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության օգոստոսի 1-ի նիստում էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, անդրադառնալով Եգիպտոսում հանգստացող ՀՀ քաղաքացիների հետ կապված վերջին միջադեպին, հայտնել է, որ գերատեսչությունը դիտարկում է զբոսաշրջային փաթեթների ապահովագրության ներդրման հարցը: Նա նշել է, որ Զբոսաշրջության պետական կոմիտեն և նախարարությունն այժմ ուսումնասիրում են աշխարհում Հայաստանի նման տնտեսությամբ երկրների փորձը՝ հասկանալու, թե ինչիպիսի որոշումներ պետք է կայացվեն։ «Ճիշտը, իմ կարծիքով, տվյալ տուրիստական կազմակերպություններին իրենց ստանձնած քաղաքացիաիրավական պարտավորությունների կատարման առնչությամբ ապահովագրության պահանջի ներկայացումն է»,- ասել է նախարարը և ընգդծել, որ զբոսաշրջային գործակալության կողմից պետք է լինեն երաշխիքներ սեփական պարտավորությունները կատարելու մասով։ Նախարարի խոսքով՝ այդ ապահովագրությունը չպետք է թանկ լինի ՀՀ քաղաքացիների համար, իսկ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը առաջարկել է մշակել կոնցեպտ։ «Կարծում եմ՝ խելամիտ սահմաններում այդ գումարը մեր քաղաքացիները պատրաստ կլինեն վճարել և խուսափել հյուրանոցի սպասասրահում սպասելու ռիսկից։ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է համոզված լինի, որ պետությունը և կառավարությունը իր կողքին է, որտեղ էլ նա լինի։ Հուրգադայի դեպքը խոսում է ինստիտուցիոնալ բացի մասին, որը պետք է լրացնել», - ասել է Ավինյանը։ Ավելի վաղ կառավարությունը գումար է հատկացրել «Էյ ընդ Ար Տուր» գործակալության միջոցով Եգիպտոս հանգստի մեկնած ՀՀ քաղաքացիների վերադարձը կազմակերպելու համար: Տուրօպերատորը, պարզվում է, չի վճարել նրանց հետադարձի թռիչքի գումարները ավիափոխադրողին: Ընկերության դեմ քրեական գործ է հարուցվել: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |