ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործերով մեղադրանք է առաջադրվել երկու անձի ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչերից խուսափելու համար:
Կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, նրանցից մեկը փորձել է խուսափել ծառայությունից հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով, մյուսը՝ խաբեության: Քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: