Գյումրիում հագուստի ոլորտում 5 մլրդ դրամի ներդրումային ծրագիր կարվի![]() 1 օգոստոսի 2019 - 16:14 AMT PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը կառավարության նիստում հայտնել է, որ «Լենտեքս» ՍՊԸ-ն 5 մլրդ դրամի չափով ներդրում է իրականացնելու Գյումրիում հագուստի արտադրության ոլորտում: «Ներկայում արդեն կատարվել է մոտ 1.4 մլրդ դրամի ներդրում, ստեղծվել է 32 աշխատատեղ։ Որոշման ընդունմամբ ներմուծվող ապրանքների ցանկը կփոփոխվի և կհամալրվի 11 ապրանքատեսակով. նախատեսվում է ներմուծել 1.78 մլրդ դրամի չափով ապրանք, կստեղծվի ևս 32 աշխատատեղ»,- հայտնել է նախարարը։ Ներդրումային ծրագրի արդյունքում 3 տարում նախատեսվում է ստեղծել 460 աշխատատեղ՝ 80,000 դրամ միջին աշխատավարձով: Գործադիրը բավարարել է ընկերության ԱԱՀ հետաձգման արտոնություն ստանալու հայտը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |