ԱԳՆ-ն՝ Սոչիի օդանավակայանում հայերի կրճատման մասին. Դեսպանատունը կապ է հաստատել բոլոր կողմերի հետ

ԱԳՆ-ն՝ Սոչիի օդանավակայանում հայերի կրճատման մասին. Դեսպանատունը կապ է հաստատել բոլոր կողմերի հետ

PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը, PanARMENIAN.Net ի հետ զրույցում անդրադառնալով Սոչիի օդանավակայանում ազգությամբ հայ աշխատակիցների զանգվածային կրճատումների մասին լուրին, ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանությունը կապ է հաստատել է օդանավակայանի հետ ճշտելու այդ լուրերի իսկությունը:

«Նախարարությունը ծանոթ է մամուլի հրապարակումներին: Հայկական դեսպանատունը կապ է հաստատել է բոլոր ներգրավված շահագրգիռ կողմերի հետ իրավիճակը պարզելու համար», - հայտնեց Նաղդալյանը:

Ավելի վաղ մամուլում լուրեր են հրապարակվել, որ Սոչիի օդանավակայանի ղեկավարությունը կրճատել է ազգությամբ հայ 70 աշխատակցի, նախատեսում են կրճատում ևս 100 հայ աշխատակցի:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---