Սաուդյան Արաբիայի կանանց թույլատրել են ինքնուրույն ճամփորդել![]() 2 օգոստոսի 2019 - 15:11 AMT PanARMENIAN.Net - Սաուդյան Արաբիայի իշխանությունները մի շարք փոփոխություններ են կատարել օրենքներում, որոնց շնորհիվ այդ երկրի կանայք այսուհետ կկարողանան ինքնուրույն ճամփորդել՝ անձնագիր ստանալով արտերկիր մեկնելու համար, ինչպես նաև անչափահասի խնամակալ դառնալ: Ըստ նոր օրենքի, այժմ 21 տարին լրացած կինը «կկարողանա ինքնուրույն անձնագիր ստանալ, առանց խնամակալի պարտադիր համաձայնության, ինչպես նախկինում էր», գրում է ՌԻԱ Նովոստին «Օկազ» թերթի վրա հղումով: Մինչ օրս սաուդացի կանայք ստիպված էին արտերկիր մեկնելիս ստանալ արական սեռի խնամակալի համաձայնությունը, որի դերում կարող էր հանդես գալ ամուսինը, հայրը կամ եղբայրը: Բացի այդ, կանայք նաև իրավունք են ստանում տղամարդկանց հետ հավասար խնամակալ լինել անչափահաս երեխաների համար և գրանցել նորածիններին պետական հաստատություններում: Փոփոխությունները Սաուդյան Արաբիայի հասարակական կյանքում սկսվեցին, երբ 2015-ին իշխանության եկավ թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը, որն իր 31-ամյա որդուն նշանակեց թագաժառանգ: 2018-ի փետրվարին սաուդացի կանայք մեքենա վարելու իրավունք ստացան: Երկրում վերջին 40 տարում առաջին անգամ բացվեցին կինոթատրոնները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |