Սիբիրյան հրդեհները կշարունակվեն մինչև աշնան անձրևները![]() 5 օգոստոսի 2019 - 13:54 AMT PanARMENIAN.Net - Սիբիրում և Հեռավոր Արևելքում մոլեգնող հրդեհները, չնայած մի քանի գերատեսչությունների և կամավորների համատեղ գործողություններին, հազիվ թե հնարավոր լինի մարել մինչև ամռան ավարտը: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահին կից Մարդու իրավունքների խորհրդի բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Գրիգորի Կուկսինը, գրում է «Իզվեստիան»: Ըստ ՌԴ ԱԻՆ-ի, դեռևս 470 օջախ ակտիվ է: Ծուխը ծածկել է հարյուրավոր բնակավայրեր 5 տարածաշրջաններում: Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տվել հատուկ միջոցներ ձեռնարկել: Բնապահպաններն ասում են, որ տարերքին հնարավոր կլինի հաղթել միայն աշնան անձրևների մեկնարկի հետ, իսկ առայժմ այդպիսիք չեն սպասվում: Ռազմական օդաչուները մարել են կրակն անվերահսկվող տարածման 1,1 մլն հա ընդհանուր տարածքից 450 հազարում: Կրասնոյարսկի երկրամասում և Իրկուտսկի շրջանում մարվել է 116 մեծ հրդեհ: Աշխատանքներում ընդգրկված են Իլ-76-ն ու Մի-8 ուղղաթիռները: Սիբիրում անտառային հրդեհների մակերեսը կազմում է 3 մլն հա: 4 սուբյեկտում՝ Իրկուտսկի շրջանում, Կրասնոյարսկի երկրամասում, Բուրյաթիայում և Յակուտիայում արտակարգ իրավիճակ է հայտարարվել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |