Տարածաշրջանում թուրքական գործոնի ակտիվացումը կապված է կովկասյան ճգնաժամի հետեւանքների սրման հետ

PanARMENIAN.Net - Տարածաշրջանում թուրքական գործոնի ակտիվացումն, ըստ երեւույթին, կապված է կովկասյան ճգնաժամի աշխարհաքաղաքական հետեւանքների սրման հետ, հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքերով, Ռուսաստանը որեւէ աշխարհաքաղաքական նպատակներ նախաձեռնելու միտք չուներ, երբ այդ ամենը կատարվում էր: «Մեր միակ նպատակն առանց որեւէ երկվության խաղաղ բնակիչների, ռուս խաղաղապահների կյանքը պաշտպանելն էր: Եւ այդ նպատակն իրագործվեց: Ճիշտ այն միջոցներով, որոնք բացարձակապես անհրաժեշտ էին` պատասխանի համամասնության շրջանակներից դուրս չգալով: Այդ ամենը հայտնի է»,- նշել է նա:



Բայց այն խնդիրները, որոնք այդ ճգնաժամի արդյունքում ծագեցին Հայաստանում, ավելացրել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, առաջին հերթին Վրաստանով հայ ժողովրդի համար կենսական անհրաժեշտության ապրանքների անընդհատ փոխադրման հետ կապված, ցույց են տալիս շտապ կարգավորման բացարձակ անհրաժեշտությունն ու հրատապությունը: Ոչ մեկի շահերից չի բխում իրադրության շարունակումը, երբ Հարավային Օսիան եւ Աբխազիան գտնվելու են ռազմական հարձակման մշտական սպառնալիքի ներքո, իսկ դրա պատճառով կպահպանվի նաեւ Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող փոխադրման ճանապարհի ընդհատման սպառնալիքը:



«Հայկական կողմի համար սկզբունքայնորեն կարեւոր է խուսափել նման տատանումներից: Այստեղից էլ Երեւանի շահագրգռվածությունը որքան հնարավոր է շուտ լուծելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրիրը: Ինչը միջոց կդառնա ոչ միայն Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, այլեւ թուրքական տարածքով արտաքին աշխարհի հետ Հայաստանի կապերի բացման համար: Իսկ ինչ վերաբերում է Թուրքիային, ապա տեղի ունեցածն ամրապնդում է Անկարայի ավանդական գիծը` ապահովել այդ տարածաշրջանի երկրների իրավունքները, նախ եւ առաջ, Կովկասի եւ մերձակա շրջանների խնդիրների լուծումների փնտրման գործում: Թուրքերն, իմ կարծիքով, ճիշտ ժամանակին հասկացան այդ պահի եզակիությունը, որը նրանց թույլ է տալիս ընդգծել իրենց ներկայությունը այդ տարածաշրջանում: Նրանք Կովկասի անմիջական հարեւաններն են եւ միաժամանակ կողմ են, որը լավ հարաբերություններ ունի կովկասյան տարածաշրջանի գրեթե բոլոր երկրների հետ: Թուրքական գաղափարն այն մասին, որ հենց տարածաշրջանի երկրները հաղորդակցվելով պետք է մտածեն Կովկասում կայունության եւ անվտանգության ինչ-որ պլատֆորմի մասին, արտացոլում է թուրքական դիվանագիտության փորձառու լինելը: Ինձ թվում է, որ մի կողմից Կովկասում հակամարտական իրադրության պահպանման դեպքում իր դրության խոցելիության սուր ընկալումը Հայաստանի կողմից, եւ, մյուս կողմից, այսօրվա պահի եզակիության գիտակցումը Թուրքիայի կողմից, Մինսկի խմբի համանախագահների առկա առաջարկների հետ մեկտեղ ստեղծում են քննադատական նյութ` լուծումը գտնելու համար»,- հայտնել է Սերգեյ Լավրովը «Ռուսական թերթին» տված հարցազրույցում:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---