BBC-ն՝ Մարտի 1-ի մասին. Քոչարյանն ու Սարգսյանն այցելել են ԼՂ-ից բերված հատուկ ջոկատին, որը համաձայնվել էր կրակել ցուցարարների վրա![]() 7 օգոստոսի 2019 - 12:09 AMT PanARMENIAN.Net - BBC-ի ռուսական ծառայությունը ծավալուն նյութով անդրադարձել է Մարտի 1-ի իրադարձություններին և Թավշյա հեղափոխությունից հետո քրեական գործի շուրջ ծավալված զարգացումներին: Նշվում է, որ լրատվամիջոցը ստացել է բացառիկ հասանելություն Հայաստանի ժամանակակից պատմության ամենաողբերգական իրադարձությունների վերաբերյալ փաստաթղթերին: Հետաքննությունը ցույց է տալիս, որ ցուցարարներին գնդակահարելու հրամանը տրվել է գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) կողմից: Նշվում է, որ հետաքննական փաստաթղթերում ուրվագծվում է երկու նախկին նախագահի և երկու ազդեցիկ գործարար պատգամավորի դերակատարությունը: ԶԼՄ-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերից հայտնի է դառնում, որ ցուցարարների վրա կրակել են Արցախից եկած ուժայինները, որոնց հրամայել է Օգանովսկին (նա գործով վկայի կարգավիճակ ունի): Երկրորդ՝ դրանք ցույց են տալիս, որ այս ստորաբաժանումները տեղակայված են եղել ՀՀ նախագահականի նկուղում, և երրորդ, այդ ստորաբաժանումներին այցելել են ՀՀ երկու նախկին նախագահը՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Շեշտվում է, որ Օգանովսկին եղել է Երևանում Արցախից բերված ուժային ստորաբաժանումների հրամանատարը, նա ինքը հաստատել է այդ փաստը 2018 թվականի օգոստոսի 15-ի՝ չորս ժամ տևած ցուցմունքում: Ըստ ՀՔԾ-ի փաստաթղթերի, երբ Քոչարյանն ու Սարգսյանն այցելել են Արցախից եկած և նախագահականի նկուղում տեղակայված 20 հոգանոց հատուկ ստորաբաժանմանը, բոլորը համաձայնվել են կրակել ցուցարարների ուղղությամբ: «Եվ հենց այս խումբն է կրակել Մարտի 1-ի 10 զոհի վրա», - ասված է հրապարակման մեջ: Հետաքննությունը նաև ստուգել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի և ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դերակատարությունը, որոնք հնարավոր է՝ ֆինանսավորել են ղարաբաղցի ուժայիններին Երևանում հավաքները ցրելու օրերին: Նշվում է, որ Ծառուկյանի ներկայցուցիչն այցելել է այս ստորաբաժանումներին, որոնց գումար է բաժանել: Հրապարակման մեջ անդրադարձ է կատարվում 2008 թվականի նախագահական ընտրություններին հաջորդած հանրահավաքներին, բուն Մարտի 1-ի արյունալի իրադարձություններին, ինչպես նաև ներկայացվում է հետաքննության ընթացքը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |