Բելգիացին Ռեմբրանդի նկարը գնել է €500-ով

Բելգիացին Ռեմբրանդի նկարը  գնել է €500-ով

PanARMENIAN.Net - Բելգիական Լյեժ քաղաքի բնակիչը մի քանի տարի առաջ €500 նկար է գնել պատահական ծանոթից: Ավելի ուշ ընկերների հորդորով կատվը փորձաքննության հանձնելով՝ նա պարզել է, որ կտավի իրական գինը 30 մլն եվրո է, քանի որ կտավի հեղինակը Ռեմբրանդն է:

Ըստ The Brussels Times-ի, տղամարդը որոշել է վաճառքի հանել որպես «Հիսուսի դիմանկար» հայտնի կտավը, գրում է euromag.ru-ն:

Ռեմբրանդ Հարմենս վան Ռեյնը հոլանդացի գեղանկարիչ է, օֆորտների հեղինակ, համաշխարհային արվեստի և հոլանդական գեղանկարչության ոսկե դարի խոշոր ներկայացուցիչ է: Բազմաժանր նկարիչ է․ ներկայացրել է մարդկանց զգացմունքները, վերապրումներն ու հոգեկան աշխարհը: Ըստ ժամանակակից տվյալների, նրա վրձնին է պատկանում 346 կտավ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---