Օգոստոսի 8-12-ը տեղումներ չեն սպասվում

Օգոստոսի 8-12-ը տեղումներ չեն սպասվում

PanARMENIAN.Net - ԱԻՆ-ը հայտարարում է, որ առաջիկա 5 օրերին՝ հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում`օգոստոսի 7-ի ցերեկը, 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ: Երեկոյան ժամերին Կոտայքում, Արագածոտնի նախալեռներում և Արմավիրում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 10-ին կբարձրանա 2-3 աստիճանով, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Երևանում՝ օգոստոսի 7-ի ցերեկը, 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։ Օդի առավելագույն ջերմաստիճանը ցերեկային ժամերին չի գերազանցի +32-34 աստիճանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---