Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ քննարկման ժամանակ հրապարակավ վիրավորել են նախարարին![]() 7 օգոստոսի 2019 - 16:22 AMT PanARMENIAN.Net - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիայի (Ստամբուլյան կոնվենցիա) մասին հրավիրված քննարկմանն իրեն հրապարակավ անձնական վիրավորանք են հասցրել: «Երեկ Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորուման հրավերով կառույցի կենտրոնական գրասենյակում մասնակցեցի կոնվենցիայի մասին քննարկմանը։ Կարևորելով հանրային երկխոսությունը՝ ես և արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը երեքուկես ժամ տևած հանդիպման ընթացքում մանրակրկիտ անդրադարձանք ընտանեկան բռնության և կանանց հանդեպ բռնության կանխարգելմանը, համբերատար պատասխանեցինք ներկաների բոլոր հարցերին: Նույնիսկ այս պարագայում, սակայն, մասնակիցներից ոմանք ագրեսիվ և անհարգալից վարվեցին ներկաների և կառավարության անդամների նկատմամբ», - գրել է նախարարը։ Նա հայտնել է, որ ինչպես հրավիրող կողմն էր վստահեցնում՝ հանդիպման նպատակը կառուցողական և գաղափարական քննարկման հարթակ ստեղծել էր։ «Ցավում եմ, որ ՀԵՀԵՄ-ի անդամները ջերմ հարաբերությունների մեջ են ատելության խոսք տարածող հայտնի «Կամք» նախաձեռնության անդամների հետ և հանդուրժող են նրանց՝ ՀՀ քաղաքացուն և քրիստոնյային անվայել վարքագծի հանդեպ։ Ցավում եմ նաև, որ տեղում քայլեր չձեռնարկվեցին կանխելու նրանց անպարկեշտ պահվածքը, որը հնարավոր էր կանխատեսել։ Ստեղծված իրավիճակը, ի վերջո, բերեց նրան, որ հանդիպման վերջում նրանք հրապարակային անձնական վիրավորանք հասցրեցին ինձ։ Որպես քրիստոնյա՝ ես այլ կերպ եմ պատկերացնում եկեղեցականի և եկեղեցու հետ որևէ կապ ունեցող կառույցի առաքելությունը՝ առանց բռնության, հարգանքի վրա հիմնված միջավայր ապահովելը, բռնությունը ոչ միայն մերժելն ու կանխելը, այլ նաև լայն մեկնաբանությունների հնարավորություն չընձեռող դատապարտումը», - գրել է Բաթոյանը: Նա նշել է, որ որպես կառավարության անդամ՝ շարունակելու է հավատարիմ մնալ մարդու իրավունքների սկզբունքներին և աջակցելու է սոցիալական պաշտպանության կարիք ունեցող ՀՀ բոլոր քաղաքացիներին, ներառյալ այն կանանց, որոնք ենթարկվել են բռնության։ Նախարարը հայտնել է նաև, որ պատրաստվում է օգտվել սահմանադրական երաշխիքներից՝ պաշտպանելու իր արժանապատվությունը և խտրականությունից պաշտպանված լինելու իրավունքը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |